Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

4 բույր մարմինն ու միտքը թարմացնելու համար. med.news.am

4 բույր մարմինն ու միտքը թարմացնելու համար. med.news.am

Հոտառության զգացումը մարդու տրամադրությունը բարձրացնելու կամ՝ հակառակը, բացարձակ գարշանք հարուցելու կարողություն ունի: Մասնավորապես, անձնական ասոցիացիաների եւ հիշողությունների շնորհիվ այս կամ այն ուտեստի հոտը կամ կասկածելի վարքի տեր կնոջ օծանելիքի բույրը կարող են որոշակի զգայական, ֆիզիկական եւ հոգեկան ազդեցություն ունենալ մարդու վրա, հաղորդում է Medical Daily-ն:

Root Down Botanicals ընկերության հիմնադիր Շանտե Ֆլորեանին բնական բաղադրիչների օգնությամբ այնպիսի սիներգիստական խառնուրդներ է ստանում, որոնք ո՛չ միայն հրաշալի բույր ունեն, այլեւ կարող են տրամադրությունը բարձրացնող ազդեցություն ապահովել ողջ օրվա ընթացքում: Դրանցից հատկապես երեքը առավոտյան բարձր տրամադրությամբ արթնանալու, հետճաշյա կենտրոնացվածությունը պահպանելու եւ երեկոյան հոգնածությունից զերծ մնալու համար են նախատեսված:

Ստորեւ վերոնշյալ բույրերի չորս ամենակարեւոր բաղադրիչներն են ներկայացված, որոնց օգնությամբ օրն առավել թեթեւ կանցնի.

  1. Դարչին
    Դարչինի բույրն ուղեղի աշխատանքը խթանելու, զգոնությունը եւ, նույնիսկ, հիշողությունը բարելավելու հատկություն ունի: 2009թ. իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ դարչինի եւ անանուխի բույրերը հատկապես օրվա ընթացքում երկար տարածություններ կտրող ավտոմեքենավարների համար են օգտակար, քանի որ կարող են, զգոնությունը պահպանելով, ճանապարհային վթարներից խուսափելու միջոց ծառայել:

  2. Թուրինջ
    Ցիտրուսային մրգերի, մասնավորապես, թուրինջի բույրը սթրեսի մակարդակը մեղմելու հատկություն ունի: Լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ բույրի ազդեցությամբ կենդանիները սթրեսի հետեւանքով առաջացած իմունային ճնշվածությունը թոթափելու եւ հանգիստ վարքագիծ դրսեւորելու հնարավորություն են ձեռք բերում: Թուրինջի բույրը հատկապես առավոտկան արթնանալիս է օգտակար, քանի որ մտքին էներգիա եւ զգոնություն հաղորդելու կարողություն ունի: Շանտե Ֆլորեանին խորհուրդ է տալիս. սթրեսի ազդեցության ենթարկվելու պարագայում անմիջապես ցիտրուսային բույսերի օգնությանը դիմել:

  3. Նարդոս
    Հատկապես օճառի եւ այլ մաքրող միջոցների մեջ լայն տարածում գտած այս բույրը սթրեսից եւ ցավից ազատվելու լավագույն միջոցն է համարվում: Նարդոսի օգնությամբ կարելի է այնպիսի սիներգիստական խառնուրդներ ստանալ, որոնք օրվա տարբեր ժամերին կարող են արտաքին գործոնների նկատմամբ մարդու օրգանիզմի արդյունավետ արձագանքն ապահովել: Օրինակ՝ կիտրոնային սորգոյի եւ սպիտակ ուրցի բույրերի հետ խառնուրդը կարող է օրվա ընթացքում օրգանիզմի հավասարակշիռ, հանգիստ եւ ուժերով լի վիճակն ապահովել:

  4. Անանուխ
    Անանուխի բույրը կոգնիտիվ հիշողությունը բարելավելու հատկություն ունի: Խոսքը, մասնավորապես, ճանաչողական գործառույթի եւ օպերատիվ հիշողության մասին է: Բացի այդ, 2013թ. իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ այն նաեւ ցավի շեմը բարձրացնելու եւ ստամոքսի խանգարումը կարգավորելու ներուժ է ապահովում: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների բարձր տակ անանուխի յուղ դնել՝ հանգիստ քուն ապահովելու համար: Իհարկե՝ օրվա ընթացքում կարող եք նաև տանը կամ լսարանում անանուխի բույր տարածել՝ հանգիստ միջավայր խթանելու նպատակով:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. aif.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ